Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ռուսաստանը հայտնվել է գիտության լուսանցքում

Ռուսաստանը հայտնվել է գիտության լուսանցքում
16.02.2014 | 13:37

Ռուս ակադեմիկոս Ժորես Ալֆյորովը հայտարարել է, թե 25 տարվա բարեփոխումների արդյունքում Ռուսաստանը հայտնվել է համաշխարհային տեխնիկական զարգացման լուսանցքում: Ակադեմիկոսի գնահատմամբ, վերջին 25 տարիներին Ռուսաստանում չի ստեղծվել ոչ մի տեխնոլոգիա, որը հեղաշրջում համարվեր գիտության մեջ: Նրա կարծիքով, գիտության և տեխնոլոգիական զարգացումը շատ ավելի կարևոր է երկրի զարգացման համար, քան բնական պաշարներին տիրապետելը: «Մենք ունենք խողովակ, կա նավթ և գազ: Շատ լավ է, որ կան այս բոլոր հարստությունները, բայց մեր ապագան այլ է: Հուսալի է համարվում միայն մեկ տարբերակ` գիտության զարգացումը և նոր գիտական տեխնոլոգիաների ստեղծումը», -ասել է գիտնականը: Նրա կարծիքով, ռուսական գիտության գլխավոր խնդիրը տնտեսության և հասարակության կողմից գիտական հետազոտությունների արդյունքների պահանջարկի բացակայությունն է: Ալֆյորովի խոսքով, նանոտեխնոլոգիաները, որոնց զարգացմամբ զբաղվում են Ռուսաստանի գիտնականներն այսօր, հիմնված են անցած հայտնագործությունների վրա:

Դիտվել է՝ 2094

Մեկնաբանություններ